Ալիեւը ընդունել է Պակիստանի ԶՈւ Ցամաքային զորքերի հրամանատարին
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է Պակիստանի ԶՈւ Ցամաքային զորքերի հրամանատար Ասիմ Մունիրին։
Հանդիպման ընթացքում Ալիեւը գովել է Պակիստանին Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հրաժարվելու համար՝ դա անվանելով «Ադրբեջանի հանդեպ եղբայրական վերաբերմունքի դրսեւորում», եւ հերթական անգամ հայտնել է Բաքվի աջակցությունը Ջամուի եւ Քաշմիրի հարցում։
Ընդգծելով, որ Ադրբեջանը եւ Պակիստանը հաջողությամբ համագործակցում են ռազմական արդյունաբերության ոլորտում, Ալիեւը անդրադարձել է երկու երկրների կողմից համատեղ զորավարժությունների անցկացման կարեւորությանը։