Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի հետ պատերազմի 3-րդ փուլի մեկնարկի մասին` խոստանալով դրա արդյունքում «այլ Գազա»
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելը մտել է Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ պատերազմի երրորդ փուլը, հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Այս փուլը ենթադրում է ցամաքային ռազմական գործողության ընդլայնում, գրում է kommersant.ru-ն:
«Մենք պատերազմի մեջ ենք:Մենք մեր առջև հստակ նպատակ ենք դրել՝ ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի ռազմական և վարչական ներուժը։ Մենք դա անում ենք համակարգված: Նախնական արգելափակման փուլն ավարտված է: Երկրորդ փուլը անընդհատ շարունակվող օդային հարձակումներն են։ Երրորդ փուլը Գազայի հատված ցամաքային ներթափանցման ընդլայնումն է»,- ասված է Իսրայելի վարչապետի հայտարարության մեջ, որը մեջբերում է կառավարության մամուլի ծառայությունը։
Անկլավում ցամաքային գործողության նպատակների թվում է պատանդների ազատ արձակումը։ Նեթանյահուն խոստացել է, որ ՀԱՄԱՍ-ը, ի վերջո, «կտապալվի և կպարտվի», և որ արդյունքում «այլ Գազա կլինի»:
Միաժամանակ, Իսրայելի վարչապետը նախազգուշացրել է լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորմանը հյուսիսից հարձակման դեմ։ Այդ դեպքում, նրա խոսքով, շարժումը «կյանքի սխալը» կգործի։
Ավելին՝ այստեղ