Հոկտեմբերի 30-ին է ծնվել հայ մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանը
КультураՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
1875 թվականի հոկտեմբերի 30-ին է ծնվել հայ բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանը: Վերջինիս ծննդավայրը Ալեքսանդրապոլի գավառի Ղազարապատ գյուղն է, որն այժմ բանաստեղծի պատվին կրում է Իսահակյան անունը:
19-րդ դարի վերջի և 20-րդ դարասկզբի հայ քաղաքական կյանքի, Հայկական հարցի յուրահատուկ համայնապատկերն արտացոլված է Իսահակյանի «Ուստա Կարոն» մեծածավալ վեպում, որը մշտապես ուղեկցեց գրողին ստեղծագործական կյանքում և ավաղ մնաց անավարտ։ «Ուստա Կարոն» կավարտվի այն օրը, երբ կլուծվի հայկական հարցը»,-ասել է Վարպետը։
Իսահակյանը այդպես էլ չկարողացավ համակերպվել Հայաստանի մասնատման գաղափարի հետ. «…մեռնեի Սևանը ցամաքած չտեսնեի, ապրեի Արարատը մերը տեսնեի…», – սրտի խոր կսկիծով ու ցավով կրկնում էր նա և հավատում, որ կգա ժամանակը, երբ հայ ժողովուրդը դարձյալ իր հացը կվաստակի հարազատ եզերքում։
Գրողի հայտնի գործերից են նաև «Մայրիկիս»-ը, «Արևի մոտ»-ը, «Արագածին»-ը, «Ռավեննայում»-ը, «Օտար ամայի ճամփեքի վրա»-ն, «Աբու Լալա Մահարի»-ն եւ այլք:
Ավետիք Իսահակյանը մահացել է 1957 թվականի հոկտեմբերի 17-ին: