Ֆրանսիայի կառավարության միջոցներով ձևավորվել է Արցախում մնացած մշակութային ժառանգության տվյալների բազա
КультураՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակը հոկտեմբերի 26-ին «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի «Արխիվի» սրահում հանդիպել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող մշակութային ժառանգության ոլորտի կազմակերպությունների ղեկավարների հետ:
Հիշեցնենք՝ Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 25-27-ը պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում:
Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, նախարարության Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ֆրանսիական կողմից՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Լուվրի թանգարանի նախագահ-տնօրեն Լորանս դե Կարը, ALIPH ասոցիացիայի գործադիր տնօրեն Վալերի Ֆրելանդը:
Հանդիպման ընթացքում կազմակերպության ղեկավարները ներկայացրել են իրենց կառույցների գործունեությունը, մշակութային ժառանգության պահպանության ոլորտում իրականացվող և նախանշված հայ-ֆրանսիական համագործակցությանն ուղղված նախագծերը:
Ֆրանսիական գործընկեր կառույցների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել առավել ակտիվացնել համագործակցությունը՝ առանցքային համարելով գործակցությունը՝ մշակութային ժառանգության պահպանման հարցում: Այս համատեքստում նշվել է, որ Ֆրանսիայի կառավարության տրամադրած ֆինանսական միջոցներով ALIPH ասոցիացիան արբանյակային տարբեր պատկերներ, լուսանկարներ է նույնականացրել, և արդեն ձևավորվել է Արցախում մնացած ժառանգության տվյալների բազան: