Մինչև 4 տարեկան 16 երեխա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում․ սուր շնչառական վարակներով հոսպիտալացվածների թիվն աճել է
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանում նախորդ շաբաթվա համեմատ սուր շնչառական վարակներով հիվանդացությունների դեպքերն աճել են 1,1 անգամ։ Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին նշեց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ-համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը։
«Հոկտեմբերի 26-ի դրությամբ ՀՀ բժշկական կազմակերպություններում սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է 500 բուժառու, որոնց 90 տոկոսը 0-18 տարեկան երեխաներ են։ Հոսպիտալացվածներից 16-ը, որոնք 0-4 տարեկան երեխաներ են, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում»,- նշել է նա։
Խաչատրյանի խոսքով՝ հիվանդացությանդեպքերի մոտ 70 տոկոսն արձանագրվում է 0-18 տարեկանների շրջանում, որոնցից գրեթե 50 տոկոսը 0-4 տարեկան երեխաներ են։