ՌԴ-ն միջուկային պատերազմի՞ է պատրաստվում․ Պուտինը մասնակցել է հատուկ վարժանքին (տեսանյութ)
ВидеоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միջուկային զսպման ուժերի (տրիադայի) վարժանք է անցկացրել, հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։
Պարապմունքների շրջանակներում «Յարս» միջմայրցամաքային հրթիռը արձակվել է Պլեսեցկի տիեզերակայանից՝ Կամչատկայի զորադաշտում, իսկ «Սինևա» հրթիռը արձակվել է Բարենցի ծովից՝ «Տուլա» միջուկային սուզանավից։
Բացի այդ, վարժանքների շրջանակներում Tu-95MS հեռահար ավիացիոն ինքնաթիռները ևս հրթիռներ են արձակել։
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Պուտինին ներկայացրած զեկույցում նշել է, որ զորավարժությունները, ի թիվս այլնի, մշակել են «ռազմավարական հարձակողական ուժերի կողմից զանգվածային միջուկային հարված հասցնելը՝ ի պատասխան թշնամու միջուկային հարվածի»։
Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարապմունքների ընթացքում նախատեսված առաջադրանքները «ամբողջությամբ կատարվել են»։