Մհեր Ավետիսյանն Աղասի Խանջյանի զարմուհուն ներկայացրել է Ռուսաստանում հայ գրականության և մշակույթի պահպանման գործում իր համեստ ավանդի մասին
Общество«Ռուսական գրքի տան» հիմնադիր, Ռուս-հայկական գործարար խորհրդի վարչության նախագահ, մեկենաս Մհեր Ավետիսյանը հյուրընկալել է մեծանուն հայորդի Աղասի Խանջյանի զարմուհուն` գրականագետ Նատալյա Գոնչար Խանջյանին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Ավետիսյանը՝ հրապարակելով տեսանյութ հանդիպումից։
«Հյուրընկալեցի սիրելի Նատալյա Գոնչար Խանջյանին, պատմեցի իմ մասնակցության մասին հայ գրականության, պատմության և մշակույթի տարածման վերաբերյալ Ռուսաստանում:
Շարունակելով հանդիպումներիս շարքը, ունեցա շատ ջերմ և հետաքրքիր հանդիպում գրականագետ, հայ բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, սիրելի Նատալյա Գոնչար Խանջյանի (մեծն հայորդի՝ Աղասի Խանջյանի զարմուհու) հետ»,– գրել է նա։