Նոր հայտարարություն Կրեմլից
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կրեմլն անընդունելի է համարում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի քաղաքականությունն ու ՀԱՄԱՍ-ի գործողությունները համեմատելու մասին հայտարարությունը։
«Մենք չենք ընդունում նման տոնը Ռուսաստանի Դաշնության և մեր նախագահի նկատմամբ»,- լրագրողներին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Բայդենի համապատասխան խոսքերը։
«ՀԱՄԱՍ-ը և Պուտինը տարբեր սպառնալիքներ են ներկայացնում, բայց ունեն ընդհանրություն՝ նրանք երկուսն էլ ցանկանում են ամբողջությամբ ոչնչացնել հարևան ժողովրդավարությունը... Մենք չենք կարող և թույլ չենք տա, որ հաղթեն ՀԱՄԱՍ-ի նման ահաբեկիչներն ու Պուտինի նման բռնակալներ», - ասել է Բայդենը՝ խոսելով Օվալաձև աշխատասենյակից: