Պատերազմում նոր խաղացողներ կլինեն․ Իրանը՝ Իսրայելի աջակիցներին
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այլ երկրների կողմից Իսրայելին աջակցությունը կարող է հանգեցնել հակամարտության մեջ նոր խաղացողների ներգրավմանը: Այս մասին, ըստ Tasnim գործակալության, հոկտեմբերի 19-ին հայտարարել է Իրանի զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուի հետ զրույցում։
«Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների շարունակությունը (ինչպես Իրանի պաշտոնյաներն են անվանում Իսրայելին-խմբ.), այլ պետությունների կողմից այս երկրին ցուցաբերված ուղղակի աջակցությունն ու օգնությունը բարդացնում են իրավիճակը և կարող են հանգեցնել նոր խաղացողների ասպարեզ դուրս գալուն»,- ասել է Բաղերին։
Նշվում է նաև, որ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը և ՌԴ պաշտպանության նախարարը պայմանավորվել են համագործակցել պաղեստինա-իսրայելական հակամարտությունից տուժածներին օգնություն տրամադրելու հարցում։