Դադարեցրե՛ք հայկական ժողովրդավարության դեմ Բաքվի և ՌԴ-ի ագրեսիան․ գերմանացի պատգամավոր
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գերմանիայի խորհրդարանի (Բունդեսթագի) արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը կոչ է արել ԵՄ-ին քայլեր ձեռնարկել Հայաստանում Ադրբեջանի ագրեսիայի դեմ։ Այդ մասին պատգամավորը գրել է X սոցցանցի իր էջում (նախկինում՝ Twitter):
«Մենք աջակցում ենք Հայաստանին։ Դադարեցրեք ադրբեջանական և ռուսական ագրեսիան հայկական ժողովրդավարության դեմ։ ԵՄ-ն պետք է գործի հիմա»,- գրել է նա։
Ավելի վաղ, օգոստոսի 31-ին Ռոթը խոսել է Արցախում էթնիկ զտումների և հումանիտար աղետի վտանգի մասին և կոչ արել ընդլայնել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ազդեցությունը Ադրբեջանի տարածքում։