Ծառայակիցներին սնունդ հասցնելու ճանապարհին զոհված զինծառայողին հետմահու պարգևատրել են
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հոկտեմբերի 2-ին սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով զոհված զինծառայող Արամ Քոչարյանը ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է մարտական ծառայության մեդալով։
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Արամ Տիգրանի Քոչարյանին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»,-ասված է հրամանագրում։
Հիշեցնենք, որ այդ օրը սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 2 վիրավոր: ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ վիրավոր 2 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում։
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները թիրախավորած են եղել նաև շտապօգնության մեքենան, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտում է։