Իշխանությունների «սրտի գործարարը» հիմա էլ գրավում է օղու արտադրության ոլորտը․ «Փաստ»
Пресса«Փաստ» օրաթերթը գրում է.
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հայկական արտադրության, այսպես կոչված, «էլիտար» կամ «պրեմիում դասի» ալկոհոլային խմիչքների շուկայում նորեկներից մեկը դարձել է ամենաշատ պահանջարկ ունեցողը: Խոսքը «Նալբանդյան» օղիների մասին է:
Հաշվի առնելով խմիչքի անունը և այն, որ Հայաստանում պատահականություններ, որպես կանոն, չեն լինում, «Փաստ» թերթը փորձեց հասկանալ, թե նշյալ օղիներն ինչ կապ ունեն գործարար Նարեկ Նալբանդյանի հետ: Պարզվեց՝ մեր կասկածներում չէինք սխալվել, և ամենաուղիղ կապն ունեն. հենց նրան է պատկանում այդ խմիչքն արտադրող ձեռնարկությունը, որը գտնվում է Չարենցավան քաղաքում:
Ստացվում է՝ գործող իշխանությունների «սրտի գործարարը», որը բազմաթիվ բիզնեսներ և գործարաններ ունի, հիմա էլ անցել է օղու արտադրության:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում