ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Փհենյան
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Հյուսիսային Կորեա։ Նախարարի ինքնաթիռը վայրէջք է կատարել Սունան օդանավակայանում, ուր նա թռել էր Պեկինից։ Օդանավակայանում Լավրովին դիմավորել են Հյուսիսային Կորեայում ՌԴ դեսպան Ալեքսանդր Մացեգորան և Հյուսիսային Կորեայի փոխարտգործնախարար Իմ Չոն Իլը, հայտնում է Կոմերսանտը։ Այսօր Փհենյանում նախատեսվում է ռուսաստանցի պաշտոնյայի հանդիպումը իր հյուսիսկորեացի գործընկեր Չոե Սուն Հեի հետ։ ՌԴ ԱԳ նախարարի այցը կտևի մինչև հոկտեմբերի 19-ը։ Սա Սերգեյ Լավրովի չորրորդ այցն է ԿԺԴՀ․ մինչ այդ, նա այս երկիր էր այցելել 2004, 2009 և 2018 թվականներին։ Հիշեցնենք, որ սեպտեմբերին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հնգօրյա այցով Ռուսաստանում էր։ Մասնավորապես, նա հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, նրանց բանակցությունները տևել են մոտ չորս ժամ։ Սեպտեմբերի 16-ին էլ նա ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուի հետ միասին ստուգել է մարտական ինքնաթիռները և Վլադիվոստոկում տեղակայված «Կինժալ» համալիրը։ Վերադարձից հետո Կիմ Չեն Ընը կարգադրել է միջոցներ ձեռնարկել՝ Ռուսաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու համար։