Զախարովան խոսել է հայ-ադրբեջանկան հարաբերությունների մասին
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմնական տարրն է։ Այս մասին Trend-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման առանցքային տարրն է, որը կառուցվել է 2020-2022 թվականների ամենաբարձր մակարդակի եռակողմ համաձայնագրերի հիման վրա: Այս հարցը վստահվել է Եռակողմ աշխատանքային խմբին` Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ։ Մինչ օրս կայացել է 12 հանդիպում (վերջինը՝ հունիսի 2-ին), մանրամասն ուսումնասիրվել է հեռանկարային երկաթուղային և ճանապարհային երթուղիների փաթեթը»։ Զախարովան ասել է՝ պատասխանելով Զանգեզուզի միջանցքի նախագծի առավելությունների մասին հարցին։
Նա նշեց, որ 12-րդ հանդիպման արդյունքներով առաջընթաց է արձանագրվել Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եղանակների համաձայնեցման հարցում։
Շարունակությունն՝ այստեղ