Շիրակում բեռնատարը վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին,
Երեկ՝ հոկտեմբերի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Կառնուտ գյուղի 12-րդ փողոցի տներից մեկի բակում նույն գյուղի բնակիչ 34-ամյա Սրապ Պ.-ն իր վարած ГАЗ САЗ մակնիշի բեռնատարը հետընթաց վարելիս անզգուշաբար հարվածել է նշված հասցեում գտնվող, պահեստի դարպասի մոտ կանգնած, Գյումրիի բնակիչ՝ 47-ամյա Մարտուն Պ.-ին: Գրել է Shamshyan.com-ը։
Քաղաքացին տեղում մահացել է:
Դեպքի փաստով Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: