Անհապաղ պետք է բացվի Գազայի հումանիտար բեռների ճանապարհը՝ ժողովուրդը սովի է մատնվում. Էրդողան
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելն այսօր հայտարարեց, որ թույլ չի տա հումանիտար որևէ բեռի մուտք Գազայի հատված, քանի դեռ այնտեղ պահվող պատանդներն ազատ չեն արձակվել։ Իսրայելական կողմը պարզել է գերիներից 97-ի ինքնությունը։
Հումանիտար օգնությունն արգելելու մասին Իսրայելի հայտարարությունը հնչեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի խնդրանքից հետո, որ Գազայի հատվածին վառելիք տրամադրվի՝ «կանխելու հիվանդանոցների վերածվելը դիահերձարանների»։ Ըստ Կարմիր Խաչի՝ Գազայի հատվածի հիվանդանոցներում գեներատորների վառելիքը կվերջանա մի քանի ժամվա ընթացքում։
Գազայի հատվածը շրջափակած Իսրայելը երդվել է վերացնել «Համաս»-ը, որի զինյալներն անցած շաբաթավերջին մահաբեր հարձակում գործեցին Իսրայելի վրա։
Շարունակությունն՝ այստեղ