Լևոն Քոչարյանը առողջական խնդիրներ ունի
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանն առողջական խնդիրներ ունի։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը` անդրադառնալով սեպտեմբերի 22-ին խաղաղ բողոքի ակցիաների ժամանակ կարմիրբերետավորների կողմից բռնության ենթարկվելու դեպքերին։
«Լևոն Քոչարյանը ներկա պահին որոշակի առողջական խնդիրներ ունի, որովհետև ուղեղի ցնցում էր ստացել։ Արդեն փորձաքննություն է նշանակվել, դատաբժիշկն էլ այցելել է Լևոն Քոչարյանին, զննել է, համապատասխան գործողությունները կատարել է։ Այնուամենայնիվ, վնասվածքի պատճառով գլխացավերը որոշ չափով դեռ շարունակվում են»,– ընդգծեց փաստաբանը։