Արարատի մարզում աներոջ տուն մտած փեսան եղել է խաղալիք նռնակով. մանրամասներ հնչած կրակոցից
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արարատի մարզում աներոջ տուն զինված մտած փեսան եղել է ատրճանակով և խաղալիք նռնակով։ Իսկ ինչու է նա կրակել աներոջ ուղղությամբ։ Նա իրավապահներին ասել է, որ ցանկանում է միանալ կնոջը ու իրեն խանգարում են ընտանիքի միավորման հարցում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վերին Արտաշատ գյուղում քաղաքացին զենքով և նռնակով զինված մտել է ինչ-որ տուն և սպառնացել է տան անդամներին մորթել: Հայտնում է shamshyan.com-ը։
Ավելին՝ այստեղ