ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը կայցելի Հայաստան և Ադրբեջան
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը հոկտեմբերի 16-23-ը կայցելի Հայաստան և Ադրբեջան:
Ինչպես նշված է Եվրախորհրդի պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրությունում, այցի ընթացքում հանձնակատարի «ուշադրության կենտրոնում կլինի հակամարտությունից տուժածների՝ մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը»:
Նախատեսված են Միյատովիչի հանդիպումները պետական պաշտոնյաների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ավարտին կհրապարակվի հայտարարություն: