ԱՄՆ ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը մոտեցել է Ռուսաստանի սահմանին
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանյան Սու-27 կործանիչը թույլ չի տվել ԱՄՆ ռազմաօդային ուժերի RQ-4B Global Hawk հետախուզական անօդաչուին Սև ծովի վրա խախտել Ռուսաստանի Դաշնության պետական սահմանը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Հոկտեմբերի 15-ին Սև ծովի օդային տարածքի վերահսկողության ռուսական միջոցները հայտնաբերել են օդային թիրախ, որը մոտենում էր Ռուսաստանի Դաշնության պետական սահմանին։ Պետական սահմանի խախտումը կանխելու համար հակաօդային պաշտպանության հերթապահ զորքերի Սու-27 օդ է բարձրացել, պարզաբանել է գերատեսչությունը։
«Ռուսաստանյան կործանիչի անձնակազմը օդային թիրախը ճանաչել է որպես ԱՄՆ ռազմաօդային ուժերի RQ-4B Global Hawk հետախուզական անօդաչու։ Ռուսաստանյան կործանիչի մոտենալուն պես արտասահմանյան հետախուզական անօդաչու թռչող սարքը Ռուսաստանի պետական սահմանից շրջադարձ է կատարել։Սու-27 ինքնաթիռը բարեհաջող վերադարձել է տեղակայման օդանավակայան, ՌԴ պետական սահմանի խախտում չի եղել»,- հայտնել են ՌԴ ՊՆ-ից։