ՑԱԽԱԼ-ը հետաձգել է ցամաքային գործողությունը Գազայում
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելական բանակը եղանակային պայմանների պատճառով հետաձգել է Գազայի հատվածի դեմ ցամաքային գործողության մեկնարկը. այս մասին պնդում է NYT-ը:
Ծրագրի չգաղտնազերծված մանրամասները թերթին են փոխանցվել Իսրայելի պաշտպանության բանակի անանուն, բայց բարձրաստիճան պաշտոնյաների կողմից:
Ներխուժումն ի սկզբանե ծրագրված էր այս շաբաթավերջին, գրում է թերթը, և հետաձգումը կապում է ամպամածության հետ, որը «դժվար կդարձներ իսրայելցի օդաչուների և անօդաչու թռչող սարքերի օպերատորների համար ցամաքային ուժերի համար օդային պաշտպանություն ապահովելը»:
Այդուհանդերձ, իսրայելցի զինվորականները շարունակում են պատրաստվել «մոտ օրերս» մտնել Գազայի հատված՝ բացի հետևակներից, կօգտագործեն տանկեր, հրետանի, ավիացիա, սակրավորներ և հատուկ ջոկատայիններ։ Նպատակն է «գրավել Գազա քաղաքը և ոչնչացնել անկլավի ներկայիս ղեկավարությանը»:
Միևնույն ժամանակ, պարզ չէ, թե ինչ կանի Իսրայելը Գազայի հետ, եթե հաջողվի վերցնել այն։