Ի՞նչ կկորցնի Ռուսաստանը, եթե «լքի» Հարավային Կովկասը
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անդրկովկասում սեպտեմբերյան իրադարձությունները խթան հաղորդեցին իրավիճակի հետագա զարգացմանը։ Գործընթացներն այնքան են արագացել, որ Արցախի հանձնումը կարծես թե հենց սկիզբն է: Հաջորդ փուլը, ըստ ամենայնի, պետք է լինի Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելը Զանգեզուրի միջանցքի բացմամբ՝ առանց Ռուսաստանի Դաշնության մասնակցության, գրում է Rybar պորտալը։
Ռուսաստանը, գործող պայմանագրի համաձայն, այն շահառուներից է, որը հարմար չէ հավաքական Արևմուտքին, որը վերահսկվող ուժերի օգնությամբ փորձում է Ռուսաստանին զրկել Հարավային Կովկաս մուտքից։
Իսրայելա-պաղեստինյան հակամարտության և վաղեմի հակասությունները ուժային ճանապարհով լուծելու համաշխարհային միտումի ֆոնին չի կարելի բացառել Սյունիքով ճանապարհը ուժով առաջ մղելու սցենարը։ Սա կարող է ծայրահեղ բացասական հետևանքներ ունենալ Ռուսաստանի Դաշնության համար։
Ի՞նչ է տալիս Ռուսաստանին Զանգեզուրի միջանցքի վերահսկողությունը
Դրա առավելությունները կարելի է բաժանել տնտեսական և քաղաքական, իսկ դրանք, իրենց հերթին, տեղական (վերաբերում է տարածաշրջանի երկրներին՝ Ադրբեջան, Հայաստան, Թուրքիա և Իրան) և համաշխարհային (Կենտրոնական Ասիա, Ռուսաստան, Բրիտանիա և ԱՄՆ)։
Տնտեսական տեղական
Նոր երթուղին Ռուսաստանի համար ավելի հարմար է լանդշաֆտային և լոգիստիկ առումով։ Բաքվի և Սյունիքի մարզով տարանցումը ժամանակակից երկաթուղիներով և ճանապարհներով ապագայում ավելի ծախսարդյունավետ է:
Նախագծին Ռուսաստանի մասնակցությունը թույլ է տալիս ցամաքային հաղորդակցություն պահպանել Հայաստանի և Իրանի հետ՝ անկախ որևէ մեկից։ Այս տարբերակը, բացի Ռուսաստանի Դաշնության համար ակնհայտ առավելություններից, ձեռնտու կլինի նաև Իրանի համար։
Տնտեսական գլոբալ
Զանգեզուրի միջանցքը սերտորեն միահյուսված է մեկ այլ նախագծի՝ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի հետ։ Եթե հանգամանքները բարենպաստ են, կարելի է համատեղել երկու ռազմավարական կարևոր ճանապարհները։ Սա, անկասկած, էական խթան կհաղորդի ոչ միայն Հարավային Կովկասի, այլեւ Մերձավոր Արեւելքի հետ հաղորդակցությունների զարգացմանը։
Այս իրավիճակը, հաշվի առնելով պատժամիջոցների միջոցով հավաքական Արևմուտքի ակտիվ ճնշումը, փաստացի չեզոքացնում է դրանց ազդեցությունը ռուսական տնտեսության վրա, և ՌԴ իշխանությունները կարող են հեշտությամբ վերակողմնորոշվել այլ ուղղություններով՝ առանց իրենց վնասելու։
Շարունակությունն՝ այստեղ