Այս պահի դրությամբ 100․000-ական դրամը փոխանցվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 52,600 անձի քարտային հաշիվներին․ Տիգրան Խաչատրյան
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Այս պահի դրությամբ քարտային հաշիվներին փոխանցվել են 52,600 մարդու վճարումներ»,- կառավարության նիստի ընթացքում այս մասին նշեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանվածներին 100․000-ական դրամ միանվագ աջակցության ընթացքին։
«Կարգն այնպիսին է, որ յուրաքանչյուր շաբաթվա ընթացքում ամփոփում ենք ցուցանիշները, բոլոր լրացուցիչ տվյալները նույնականցնում ենք և շաբաթվա վերջին օրվա դրությամբ կատարում ենք հերթական փոխանցումը։ Վաղը կգումարվեն ևս 13,500 անձի միանվագ վճարումներ»,- նշեց նա։
«Քանի որո երեխաների դիմումների համար հատուկ հարթակ է գործարկված, ընդունել ենք արդեն 23,300 դիմումներ, որոցնից 15,200-ը մշակված են, մնացած 8,100-ը շարունակում են մշակման ընթացքում գտնվել։ Արդեն իսկ մշակվածներից 1800 անձին վճարումները կներառնեք այն 13,500-ի մեջ, որոնք որ կիրականացվեն։ Նոր վճարումների մեջ ներառված են նաև 4200 նոր քարտատերեր։ Եվս 7500-ը ավելի ուշ դիմած անձինք են, որոնք կկարողանան վաղն իրենց 100,000-ական դրամները ստանալ։ Եկող շաբաթվա ավարտին միանվագ վճարումների թիվը կհասցնենք 75․000-90,000-ի»,- ասաց Խաչատրյանը։