Զելենսկին մտավախություն ունի, որ Իսրայելում էսկալացիան կշեղի ուշադրությունն Ուկրաինայից
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մերձավոր Արևելքում էսկալացիան անհանգստացնում է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Նա մտավախություն ունի, որ Արևմուտքի ուշադրությունը Կիևի նկատմամբ այժմ կարող է թուլանալ։
Մինչդեռ Իսրայելը կրկին հարձակվել է Գազայի հատվածի թիրախների վրա։ Հոկտեմբերի 11-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակի ինքնաթիռները հարվածել են ավելի քան 70 թիրախների Դարաջ Տուֆա շրջանում։
Զինվորականները պնդում են, որ հենց այնտեղ է «ՀԱՄԱՍ»-ը պատրաստել իր ահաբեկչությունների մեծ մասը իսրայելցիների դեմ։ Հոկտեմբերի 7-ից ի վեր պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման զոհ են դարձել հազարավոր մարդիկ։
Զելենսկին սակայն ավելի շատ մտահոգված է, որ ներկա պահին ԱՄՆ-ը օգնություն է ցուցաբերում Իսրայելին: Ըստ նրա՝ դա կարող է համաշխարհային հանրության ուշադրությունը շեղել Ուկրաինայից, այս մասին նա հատնել է ֆրանսիական հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
«Այս ամենը կարող է վատ հետևանքներ ունենալ մեր երկրի համար։ Եթե Կիևին օգնությունը ընդհատվի, դա Ռուսաստանի համար նպաստավոր պայմաններ կստեղծի»:
Զելենսկին միաժամանակ հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Կիևին։