Վերին Լարսի անցակետը բացվել է նաեւ բեռնատարների համար
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Հիշեցնենք, որ առավոտյան հայտնել էին, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Ռուսաստանում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը նշել է, որ Խաչի լեռնանցքում հոկտեմբերի 10-ի երեկոյան առատ ձյուն է տեղացել, արդյունքում ճանապարհներին առաջացել է մերկասառույց, ինչը վտանգավոր է բեռնված բեռնատարների համար: