Արցախի վանքերի իրական ճարտարապետությունը կարող է աղավաղվել, արձանագրությունները ջնջվել
КультураՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2023 թվականի սեպտեմբերի 19-20 ռազմական ներխուժման հետևանքով Ադրբեջանը օկուպացրեց Արցախի ամբողջ տարածքը: Ադրբեջանական վերահսկողության տակ հայտնվեցին նաև միջնադարյան Արցախի նշանավոր գիտակրթական, հոգևոր կենտրոնները՝ Գանձասարի և Ամարասի վանական համալիրները, որոնք դարեր ի վեր ունեցել են համահայկական նշանակություն: Այս մասին գրում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող կայքը:
Պաշտոնական Ադրբեջանը անմիջապես թիրախավորեց Գանձասարի և Ամարասի վանական համալիրները՝ հայտարարելով, որ ադրբեջանական կողմը «ազատագրել է» աղվանական նշանավոր սրբատեղի-ուխտատեղիները: Այս տեղեկատվության տարածումից հետո ադրբեջանական քարոզչամեքենան սկսեց լայնորեն տարածել հակագիտական և կեղծ, ակնհայտ քարոզչական բնույթ ունեցող ինֆորմացիոն ներհոսքեր վանքերի մասին: Առաջինը դա արեց մշակույթի նախարարությունը, որից հետո այդ գործին լծվեց լրատվական դաշտը՝ իր տարբեր ներկայացուցիչներով և այսպես կոչված փորձագետներով:
2023 թվականի հոկտեմբերի 6-ին Բաքու թիվի հեռուստալիքով ներկայացվեց ծավալուն մի տեսահաղորդում, որի թիրախը Գանձասարի, Ամարասի և Դադիվանքի վանական համալիրներն էին: Մասնավորապես հայտարարվեց, որ հիշյալ վանքերի «ազատագրումից» հետո ամբողջ աշխարհի գիտական հանրույթը և հատկապես պատմաբանները հնարավորություն կստանան տեղում համոզվելու և տեսնելու հայկական զեղծարարությունը:
Սակայն այս տեսանյութում ակնհայտ տարակուսանք է առաջացնում պաշտոնական Ռուս ուղղափառ եկեղեցու Բաքվի թեմական քարտուղար, վարդապետ Ալեքսիյ Նիկոնորովի հայտարարությունները: Վերջինս, խոսելով Գանձասարի և Ամարասի վանական համալիրների մասին, նշում է, որ դրանք Կովկասյան Աղվանքի ճարտարապետության լավագույն օրինակներն են և մշտապես եղել են Կովկասյան Աղվանքի հոգևոր և մշակութային կենտրոններ: Ոչ մի խոսք վանքերի իրական պատկանելության մասին: Ռուս հոգևորականը, ակնհայտ խեղաթյուրելով և փոփոխելով պատմական իրողությունները, հանդես է գալիս նաև մեկ այլ ծայրահեղ անհանդուրժողական հայտարությամբ՝ ըստ որի «նրանք, ովքեր իրենց տեր ու տիրական էին այդտեղ զգում, այդպես էլ չկարողացան 30 տարիների ընթացքում լցնել այդ վանքերը հոգևոր և կրոնական կյանքով, այլ կարողացան միայն արտադրել 3 աստղանի Գանձասար կոնյակը»:
Նման ակնհայտ անհանդուրժողական, ծայրահեղական հայտարարությունը բազմաթիվ հարցադրումների տեղիք են տալիս՝ ուղղված հենց ռուս ուղղափառ եկեղեցուն:
Րիզվան Հուսեյնովը և Ուլվիա Հաջիևան հանդես եկան ավելի վտանգավոր թեզերով, համաձայն որի՝ Գանձասարի և Ամարասի վանական համալիրների արտաքին տեսքը, հարդարանքը զգալի կերպով փոխակերպված են հայերի կողմից վերջին 200 տարիների ընթացքում, երբ այդ վանքերը անցան Հայ Առաքելական եկեղեցուն, որի նպատակը վանքերի աղվանական լինելը թաքցնելն էր: Ադրբեջանական կողմը նշեց, որ իրենք փաստել են բոլոր այդ փոփոխությունները և զեղծարարությունները: Նշվեց նաև, որ ադրբեջանցի հետազոտողները այժմ հնարավորություն են ստանում տեղում աշխատելու:
Նման հայտարարությունները ակնհայտ վտանգ են ներկայացնում վանական համալիրների գոյությանը, քանի որ ապահայկականացման քարոզի ներքո այս վանքերի իրական ճարտարապետությունը կարող է աղավաղվել, հարյուրավոր հայերեն արձանագրություններ, խաչերը, խաչային հորինվածքները ջնջվել»: