Ողբերգական դեպք Շիրակի մարզում
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հոկտեմբերի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Կ.Դեմիրճյան փողոցի տներից մեկում բնակիչը ծառից կախվելու եղանակով ինքնասպանություն է գործել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները տեղում պարզել են, որ մահացածը նույն տան բնակիչ 38-ամյա Ռ. Մ.-ն է, ով տան բակում պարանով ծառից կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Շարունակությունն՝ այստեղ