ՀՀ-ին 15 տարի առաջարկում էինք գնալ փոխզիջման ու Բաքվին հանձնել 5 շրջանները․ Պուտին
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի վերջին իրադարձությունները՝ կրկին հայտարարելով, որ ժամանակին հայկական կողմին փոխզիջումներ են առաջարկվել։ Ելույթ ունենալով «Վալդայ» ակումբի հանդիպման ժամանակ՝ Պուտինը նշել է, որ Ռուսաստանն իր հայ ընկերներին վերջին 15 տարիների ընթացքում առաջարկել է փոխզիջման գնալ՝ Ղարաբաղի շուրջ հինգ շրջան վերադարձնել Ադրբեջանին, երկուսն իրեն պահել և այդպիսով պահպանել տարածքային կապը Հայաստանի և Ղարաբաղի միջև։
«Բայց մեր հայ գործընկերները նորից ու նորից ասում էին. «Ոչ, սա որոշակի սպառնալիքներ կստեղծի մեզ համար»։ Մենք մեր հերթին ասում էինք՝ լսեք, Ադրբեջանն աճում է, տնտեսությունը զարգանում է, նավթ ու գազ արտադրող երկիր է, 10 միլիոն բնակչություն ունի, եկեք համեմատենք պոտենցիալները։ Քանի դեռ կա նման հնարավորություն, մենք պետք է գտնենք այդ փոխզիջումը: Մենք մեր հերթին կընդունենք համապատասխան որոշումներն Անվտանգության խորհրդում և երաշխավորելու ենք բնական կերպով ձևավորվող Լաչինի միջանցքի անվտանգությունը»,- նշել է ՌԴ նախագահը։
Սակայն հայկական կողմը շարունակում էր պատասխանել ոչ և խոսել պայքարելու մտադրության մասին։
Շարունակությունն` այստեղ