ՀՀ տարածքի 100 տոկոսը ենթակա է ուժեղ երկրաշարժերի, 4,1 տոկոսը՝ սողանքների, 30 տոկոսը՝ սելավների
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կառավարությունը հաստատեց Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարությունը և 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը։
Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանն ասաց, թե Հայաստանը աղետների տեսանկյունից բավական լուրջ հակվածություն ունի հատկապես երկրաշարժերի։
«Հանրապետության տարածքի 100 տոկոսը ենթակա է ուժեղ երկրաշարժերի, 4,1 տոկոսը՝ սողանքների, 30 տոկոսը՝ սելավների և այլն», - նշեց փոխնախարարը։
Նրա խոսքով՝ կենսաբանական ու տեխնածին վտանգները ևս զգալի ռիսկի աղբյուր են իրենցից ներկայացնում։ Ողջ աշխարհում կլիմայի փոփոխության ազդեցություն է զգացվում, Հայաստանն էլ բացառություն չէ։
«Հայաստանում ուրբանիզացիայի բավական բարձր մակարդակ ունենք, կազմում է 55-60 տոկոս, ինչը ևս հանգեցնում է աղետների ռիսկի մեծացման», - նշեց Սարգսյանը։
Նա ասաց, թե շատ կարևոր է ունենալ ռազմավարական այնպիսի մոտեցումներ, որոնք ոչ միայն կկենտրոնանան բուն աղետի վրա հասնելու դեպքում փրկարարական ու ենթակառուցվածքների վերականգնմա աշխատանքներին, այլև կծածկեն ամբողջ ցիկլը։
Առանձնացվել են 5 գերակայություններ, որոնք հիմնաքարային են լինելու արդյունավետ համակարգի զարգացման համար.
1.համակարգի գործառութային և մեթոդաբանական հիմքերի բարելավում,
2.տեխնոլոգիահենք համակարգի շարունակական բարելավում,
3.մարդկային ռեսուրսների զարգացմանն ուղղված գործողություններ,
4.անվտանգության մշակույթի ամրապնդում,
5.ոլորտում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունների ընդլայնում և պետություն-մասնավոր հատված համագործակցության նոր մեխանիզմների մշակում
Նախագծով սահմանվում է բարեփոխումների օրակարգ, որի տեսլականն է՝ ձևավորել անվտանգ և դիմակայուն պետություն ու անվտանգության մշակույթ՝ աղետների ռիսկից ապահովելով անհատի, համայնքի և հասարակության անվտանգությունը և նպաստելով ռիսկի գիտակցմամբ պայմանավորված կայուն զարգացմանը:
Սահմանված տեսլականին հասնելու ճանապարհը ռազմավարական հետևյալ նպատակի իրականացումն է՝ միջազգային չափանիշներին համապատասխան, շարունակաբար զարգացող կարողունակությամբ օժտված ԱՌԿ համակարգի ձևավորում, որը կունենա՝
Շարունակությունն` այստեղ