Չինաստանը ներդրումներ է կատարում կանաչ տեխնոլոգիաների մեջ
ЭкономикаIt-world.ru-ն գրում է, որ Չինաստանի Սինցզյան-Ույգուրական ինքնավար մարզում շահագործման է հանձնվել Չինաստանի ամենամեծ արևային էներգիայով աշխատող մաքուր ջրածնային կայանը։
Կայանը կարող է արտադրել նավթաքիմիական արդյունաբերության մեջ օգտագործվող անհրաժեշտ ջրածինն առանց վնասակար արտանետումների, և փոխարինել բնական գազի օգտագործմամբ հնացած տեխնոլոգիաներին: Ջրածնի արտադրության նոր տեխնոլոգիան ամեն տարի կնվազեցնի ածխածնի երկօքսիդի արտանետումները 485 հազար տոննայով, ինչը համահունչ է արդյունաբերական հատվածից ածխաթթու գազի արտանետումները նվազեցնելու երկրի քաղաքականությանը:
Արևային մարտկոցները զբաղեցնում են 900 ֆուտբոլի դաշտին համարժեք տարածք և արդեն միացված են ցանցին։ Տեղական կլիմայի շնորհիվ, որն ապահովում է արևային էներգիայի առատություն, արևային էլեկտրակայանը կարող է տարեկան արտադրել մոտավորապես 600 միլիոն կվտ/ժամ էլեկտրաէներգիա։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]