Թուրքիան գաղտնի զինում է Ուկրաինային․ ԶԼՄ-ներ
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքական «Canik» սպառազինության մասնավոր ընկերությունը Ուկրաինային մատակարարել է 600-ից ավելի ծանր գնդացիր, իսկ ապագայում էլ ավելին կմատակարարվի։ Ինչպես հաղորդում է UNIAN-ի, այս մասին աղբյուրներին հղումով գրում է բրիտանական Middle East Eye կայքը։
«Հայտնի է, որ Անկարան անցյալ տարվա պատերազմի սկզբից անաղմուկ զինում է Կիևին անօդաչու սարքերով, լազերային կառավարվող հրթիռներով, պաշտպանիչ սարքավորումներով և զրահատեխնիկայով, սակայն վերջերս սկսեց մատակարարել Canik M2 ծանր գնդացիրները, որոնք կարող են օգտագործվել թե՛ ցամաքային զորքերի և թե՛ զրահատեխնիկայի կազմում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Աղբյուրներից մեկն ասել է, որ մարտին մի քանի պայմանագրեր են կնքվել Canik-ի հետ։ Երկրորդ զրուցակցի համաձայն՝ արդեն ավելի քան 600 զինատեսակ է առաքվել Ուկրաինա մի շարք, այդ թվում՝ ռազմական ու հետախուզական ծառայությունների համար։
Ավելին` այստեղ