Ավելի քան 27 հազար երեխա է ԼՂ-ից տեղափոխվել Հայաստան, հարյուրավոր քաղաքացիներ փաստաթղթեր չունեն․ Ղազարյան
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ավելի քան 27 հազար երեխա է Լեռնային Ղարաբաղից տեղափոխվել Հայաստան: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։
Նրա խոսքով՝ բռնի տեղահանվածների թվում եղել է 65 տարեկանից բարձր մոտ 11 հազար մարդ, 230 հղի, ավելի քան 2 հազար հաշմանդամություն ունեցող անձ։
"Տեղահանված հարյուրավոր քաղաքացիներ փաստաթղթեր չունեն․ նրանց տրվում են ժամանակավոր վկայականներ"․-հավելել է Արմեն Ղազարյանը։