Կրեմլը՝ ԼՂՀ գոյության դադարեցման որոշման մասին
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կրեմլն «ի գիտություն է ընդունել Լեռնային Ղարաբաղի գոյության դադարեցման մասին հայտարարությունը և ուշադիր հետևում է իրավիճակին»։ Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։
«Մենք ի գիտություն ենք ընդունում և ուշադիր հետևում ենք իրավիճակին, առաջին հերթին, իհարկե, հումանիտար ասպեկտին, դա ամենակարևորն է։ Մեր խաղաղապահները շարունակում են օգնել մարդկանց, շատերն այժմ ցանկություն են հայտնում անցնել Հայաստանի կողմը, աջակցություն են ստանում, բոլորն էլ աջակցություն են ստանում»,- ասել է Կրեմլի խոսնակը։