Բաքուն նոր կոչով է հանդես եկել
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ի պատասխան Հայաստանի վարչապետի՝ Արցախի հայաթափման մասին հայտարարության՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն բորբոքվել է եւ կոչ արել հայերին չլքել Լեռնային Ղարաբաղը։
«Վարչապետ Փաշինյանին քաջ հայտնի է, որ Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում բնակվող հայերի մեկնումը նրանց անձնական որոշումն է, եւ դա ոչ մի կապ չունի հարկադիր տեղահանման հետ»,-փորձել է մանիպուլացնել Ադրբեջանի ԱԳՆ-ն։
«Եթե հայ բնակչության որեւէ հատված չի ցանկանում ապրել եւ ենթարկվել ադրբեջանական օրենսդրությանը եւ իշխանությանը, մենք չենք կարող նրանց պարտադրել։ Ընդհակառակը, մենք կոչ ենք անում հայ բնակիչներին չլքել իրենց բնակավայրերը եւ մաս կազմել ադրբեջանական բազմաէթնիկ հասարակության»,-ասվում է հայտարարության մեջ։
Իսկապես, բոլոր հայերին ոչնչացնելու Ադրբեջանի նախագահի պաշտոնական հրամանագիրը ոչ ոք չի տեսել։ Ինչպես եւ չի տեսել սպանությունների, ծաղրանքների, կտտանքների համար պատժված ոչ մի հայի։ Ռամիլ Սաֆարովի պատմությունը հայտնի է Ադրբեջանի սահմաններից դուրս։ Անմիջապես Ալիեւի ձեռքից նա արժանացավ բարձրագույն պարգեւների, պարգեւների արաժանացան նաեւ 2016-ին եւ 2020-ին պատերազմների ընթացքում հատկապես աչքի ընկածները՝ հայերի կտրված գլուխների, ձեռքերի եւ ականջների համար։
Ավելին՝ այստեղ