Այրվածքաբանության ազգային կենտրոնում մահացել է Արցախում բենզալցակայանի պայթյունից տուժած 4 քաղաքացի
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով երեկ՝ սեպտեմբերի 27-ին, Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել են Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի բենզալցակայանի պայթյունի հետևանքով նշված կենտրոն տեղափոխված մի քանի վիրավորներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձինք կենտրոն էին տեղափոխվել «մարմնի մակերեսի 3-4-րդ աստիճանի ծայրահեղ ծանր այրվածքով, սուր շնչառական և սրտային անբավարարություն, այրվածքային շոկ՝ բոցով, ջերմային այրվածք՝ բոցով» ախտորոշմամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածներն են 36-ամյա Դավիթ Ա․-ն, 34-ամյա Սերգեյ Ա․-ն, 47-ամյա Միքայել Ա․-ն և 19-ամյա Արսեն Ե․-ն։ Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվելու են Արցախի Հանրապետության Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչություն։
Հավելենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ մահեր գրանցվել են, սակայն թիվ այս պահին չեն կարող հայտնել։