Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 26-ից 27-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 63 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարած։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 8-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, ֆիզիկական ներգործության ու հոգեկան ներգործության՝ 5-ական, խուլիգանության և թմրանյութի իրացման՝ 2-ական, սպանության, մարդու առևանգման, բնակարանային գողության, դրամանենգության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, զենք-զինամթերքի առգրավման, բուժաշխատողնրի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու, թմրանյութի մաքսանենգության և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության և այլ հանցագործության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 1 մարդ զոհել է, 17-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: