Արամ Խաչատրյանի 120-ամյակի համերգի հասույթը կտրվի 44-օրյայի զոհվածների ընտանիքների նորածիններին
КультураՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայի տան ճրագը չի՛ մարելու …
Հոկտեմբերի 3-ին ժամը 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա վոկալ-դաշնամուրային բարեգործական համերգ՝ նվիրված մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակին։
Բարեգործական համերգի ամբողջ հասույթը տրամադրվելու է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներում լույս աշխարհ եկած նորածիններին:
Երեկոյի ընթացքում կհնչեն բացառապես մեծանուն կոմպոզիտորի ճանաչված և սիրված ստեղծագործությունները։ Ինչպես նաև առաջին անգամ երաժշտասեր հանրությունը կունկնդրի Խաչատրյանի հեղինակած հիմնը Արշակ Բանուչյանի և «Ձոն Հայրենիքիս» ստեծագործությունը՝ մարսելաբնակ հայ հեղինակ Կարեն Խուրշուդյանի խոսքերով։
Համերգի կազմակերպիչ ֆրանսաբնակ օպերային երգիչ Ադամ Բարրոյի (Մուրադ Ամիրխանյան) խոսքերով . «Իմ պարտքը և ցանկությունն է եղել վեր հանել անարդարացիորեն մոռացված Հայ դասականի փառահեղ կոմպոսիզտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները, նրա 120-ամյակի առիթով։ Արվեստը մեծ ուժ կարող է փոխանցել, սփոփել վերքերը և հենց այդ միտքն ինձ դրդեց, որ կոչ անեմ իմ ընկերներին՝ հայ դասական երգի աստղերին, համախմբված նշելու Խաչատրյանի 120-ամյակը»։
- Չափազանց հուզիչ են մեր այն hերոսածին մայրերի պատմությունները, որոնց անգին զավակներն ընկան հանուն Հայրենիքի և հրեոսածին մայրերը կրկին անգամ ուժ գտան մայրացան՝ մեր ապագան կերտող զավակներ պարգևելու համար։