Ադրբեջանցի զինծառայողները կրակում են Չարեքտարի 13-րդ դարի վանքի ուղղությամբ․ տեսանյութ
ВидеоԵրկու ադրբեջանցի զինծառայող կրակում են Չարեքտարի 13-րդ դարի վանքի ուղղությամբ: Վանքի վրա կրակում են նաև զրահափոխադրիչից։ Այս մասին հայտնում է Caucasus Heritage Watch–ը:
«Նման հարձակումները հայկական մշակութային ժառանգության վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի ժամանակավոր միջոցների ուղղակի խախտում են, պետք է հետաքննվեն, իսկ կրակողները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,– նշվում է Կովկասյան ժառանգության պաշտպանության կազմակերպության թվիթերյան (X) էջում:
Տեսանյութն՝ այստեղ