Ադրբեջանից Ստեփանակերտ են մեկնել 4 բեռնատար՝ 40 տոննա ալյուրով, հիգիենայի պարագաներով
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի իշխանությունները հումանիտար օգնության հերթական խմբաքանակ են ուղարկել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը։ Այս մասին հաղորդում է «ԱզերԹաջ» պետական լրատվական գործակալությունը։
Աղդամից Ստեփանակերտ են մեկնել 4 բեռնատար՝ 40 տոննա ալյուրով, հիգիենայի պարագաներով, անկողնային պարագաներով։ Բացի այդ, շտապօգնության մեկ այլ մեքենա բժշկական պարագաներ կմատակարարի Խանքենդիի մերձակայքում գտնվող գազալցակայանում տեղի ունեցած պայթյունից տուժածներին։