Որոնումների արդյունքում տարհանվել է 8 աճյուն և 10 քաղաքացի. Արցախի ՆԳՆ
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սեպտեմբեր 25-ին տարբեր ուղղություններով իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Ասկերանի շրջանի Շոշ գյուղի վարչական տարածքից տարհանվել է զոհված մեկ զինծառայողի աճյուն ևս մեկ քաղաքացի։ Իսկ Կարմիր գյուղից մեկ տարեց կին։
Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 2 աճյուն և մեկ քաղաքացիական անձ` հայտնաբերվել է Մարտակերտի շրջանի Կիչան գյուղի տարածքից։ Եվս մեկ քաղաքացի`Վանք գյուղից։
Մեկ քաղաքացի հայտնաբերվել ու տեղափոխվել է Ստեփանակերտ քաղաքի Կրկժան թաղամասից։
Անվնաս վիճակում 5 քաղաքացու և 5 աճյուն` ադրբեջանական կողը փոխանցել է հայկական կողմին։
Ընդհանուր առմամբ, երեկ կատարված որոնումների արդյունքում տարհանվել է 8 աճյուն և 10 քաղաքացի։ Վերջիններիս առողջական վիճակը բավարար է։