Ղազախստանը՝ Հայաստանի և ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանն ու Ղազախստանը չեն բանակցում ՀԱՊԿ-ից դուրս գալու շուրջ. այս մասին հայտարարել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիարովը։ Ավելի վաղ համացանցում տեղեկություն էր տարածվել, որ Ղազախստանն ու Հայաստանը բանակցում են ՀԱՊԿ-ից դուրս գալու շուրջ։
«Տեղեկություններ են տարածվում, որ իբր Ղազախստանն ու Հայաստանը բանակցություններ են վարում։ Սա ապատեղեկատվություն է։ Ընդամենը մի քանի օր առաջ տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը։ Այդ ժամանակ քննարկվեցին կազմակերպության զարգացման հետագա ուղիները, թե ինչպիսի փոխգործակցություն կա այս կազմակերպության ներսում։ Ուստի մենք աշխատում ենք այս ուղղությամբ»,- ասել է Սմեդյարովը։
Ավելին՝ այստեղ