Ռուսաստանն է մեղավոր Ղարաբաղի հայերի դեմ Ադրբեջանի բլից-կրիգի համար. Եվրոպացի պաշտոնյա
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանն է մեղավոր ղարաբաղցի հայերի դեմ Ադրբեջանի բլից-կրիգի համար, ասել է ԵՄ ՌԴ արտաքին քաղաքականության վարչության ղեկավար Լյուկ Դևինը՝ հավելելով, որ Մոսկվան հույս ունի տապալել Հայաստանի արևմտամետ վարչապետին, գրում է Euobserver-ը։
Խոսելով Հարավային Կովկասում հակամարտության գոտում գտնվող 2000 հոգանոց ռուսական խաղաղապահ զորախմբի մասին՝ Դևինն ասել է. «Այս խաղաղապահներից որևէ մեկը որևէ բան արե՞լ է։ Ոչինչ։ Նրանք նույնիսկ իրենց զրահամեքենաները չեն դրել ճանապարհին, որպեսզի արգելափակեն ռազմական գործողությունը... Այնտեղ միայն ռուսական զորքեր կան. Ո՞վ է մեղավոր. Ռուսաստան»:
Ըստ նրա՝ Ռուսաստանի՝ կանաչ լույս վառելու «ցինիկ» պատճառներից մեկն այն է, որ Ադրբեջանի նվաստացուցիչ պարտությունը կարող է հանգեցնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելուն և նրան ռուսամետ գործիչով փոխարինմանը։
Շարունակությունն՝ այստեղ