Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արցախը թշնամու կրակի տակ է։ Այս պահին MediaHub.am-ը ստեփանակերտցիներից տարբեր լուրեր է ստանում, մարդիկ շտապում են ապաստարաններ, չգիտեն՝ ինչ անել։
Քիչ առաջ Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրառում արեց՝ Արցախում պատերազմ է։ Հայկական երկրորդ պետությունում թշնամին փորձում է նաև կապը լռեցնել, կապ հաստատել արցախցիների հետ չի հաջողվում:
Նույն խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն էլ կարճ խոսեց՝ խառը վիճակ է, ամենքը փորձում է իր ընտանիքի հետ կապվել, հասկանալ՝ ով որտեղ է։