Այսօր Հայաստանում տեղի կունենան մայրաքաղաքի ներկայացուցչական մարմնի ընտրություններ
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր Հայաստանում տեղի կունենան մայրաքաղաքի ներկայացուցչական մարմնի ընտրություններ։ Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությունը կսկսվի տեղական ժամանակով ժամը 08.00-ին և կավարտվի 20.00-ին։
Հայաստանի ընտրողների ավելի քան մեկ երրորդն ապրում է Երևանում։ Մայրաքաղաքի ներկայացուցչական մարմինն ընտրվում է 5 տարի ժամկետով։ Դրանում կընտրվի 65 մարդ։ 2009-ին մայրաքաղաքն առաջինն անցավ համամասնական ընտրակարգի, այսինքն՝ երևանցիները կքվեարկեն քաղաքական կուսակցությունների և դաշինքների օգտին, իսկ նրանց կուսակցական ցուցակները գլխավորող անձինք քաղաքապետի պոտենցիալ թեկնածուներ են։ Եթե որեւէ քաղաքական ուժի հաջողվի ստանալ մայրաքաղաքի ներկայացուցչական մարմնում մանդատների բացարձակ մեծամասնությունը (33), ապա դրա ներկայացուցիչն օրենքի ուժով, այսինքն՝ մեխանիկորեն, կդառնա Երեւանի քաղաքապետ։ Հակառակ դեպքում՝ կսկսվի քաղաքական կոալիցիաների ձեւավորման գործընթացը։ Ընթացիկ մրցապայքարին մասնակցում է 13 քաղաքական կուսակցություն և 1 դաշինք։
NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունը սեպտեմբերի 17-ին կաշխատի արտակարգ ռեժիմով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով օպերատիվ կերպով տեղեկացնելով ընտրությունների ընթացքի և ձայների հաշվարկի արդյունքների մասին։