2023 թվականին սպասվում է վերականգնվող էներգիայի արտադրության հզորությունների աճ
ЭкономикаՄիջազգային էներգետիկ գործակալության տվյալներով, 2023 թվականին սպասվում է վերականգնվող էներգիայի արտադրության հզորությունների աճ երրորդ մասով։ Դա կապված է արդյունահանվող վառելիքի բարձր գներով, արևային ֆոտոէլեկտրական և քամու էլեկտրակայանների ակտիվ ներդրմամբ։
Ենթադրվում է, որ այդ աճը կշարունակվի նաև հաջորդ 2024 թվականին, երբ վերականգնվող էներգիայի աղբյուրների ընդհանուր հզորությունն աշխարհում կաճի 4,5 հազար գիգավատով, ինչը հավասար է ամբողջությամբ Չինաստանի և ԱՄՆ-ի բոլոր էներգետիկ հզորություններին։ Գործակալության զեկույցում նշվում է, թե այդ գործընթացն այժմ տեղի է ունենում Եվրոպայում։ Դրան նաև նպաստում է Հնդկաստանում և ԱՄՆ-ում հաջորդ երկու տարիներին վերականգնվող էներգիայի զգալի աճը։
Չինաստանի բաժինը, ինչպես 2023, այնպես էլ 2024 թվականին կկազմի վերականգնվող էներգիայի արտադրության հզորություների համաշխարհային հավելաճի գրեթե 55 %-ը և առաջիկայում որևէ երկիր չի կարողանա գերազանցել Չինաստանին նրա հզորություններով։
2023 թվականին նաև ծրագրվում է ավելացնել վերականգնվող էներգիայի աղբյուրների ռեկորդային քնակություն, ավելին, քան Գերմանիայի և Իսպանիայի ընդհանուր հզորություններն են։ Գործակալության տնօրեն Ֆաթիհ Բիրոլի կարծիքով՝ գլոբալ էներգետիկ ճգնաժամը ցույց տվեց, որ վերականգնվող էներգիայի աղբյուրները վճռորոշ նշանակություն ունեն էներգամատակարարումն ավելի մաքուր, անվտանգ և մատչելի դարձնելու համար։
Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Նարե Մանուկյան