ԱՄՆ դեսպանատունը ՀՀ ԱԻՆ-ին հատկացրել է 520 լրակազմ պաշտպանիչ հագուստ
ОбществоՀայաստանում ԱՄՆ դեսպանատունը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը մայիսի 6-ին հատկացրել է 520 լրակազմ պաշտպանիչ հագուստ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը ԱԻ Նախարարի անունից շնորհակալություն է հայտնել աջակցության համար: