Abu Dhabi Ferrari World ողջ ընտանիքով. Կոնվերս Բանկն արշավ է մեկնարկել
ОбществоԿոնվերս Բանկը մեկնարկել է նոր խրախուսման արշավ Visa Premium քարտապանների համար: Մինչև հոկտեմբերի 31-ը կատարելով հանրագումարային 500,000 և ավելի ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթի անկանխիկ գնումներ Visa Premium քարտերով՝ Բանկի հաճախորդները կմասնակցեն խաղարկության, որի մրցանակային ֆոնդը ներառում է.
- Ընտանեկան ուղևորություն Abu Dhabi Ferrari World՝ նախատեսված մինչև 4 անձի համար (ամուսիններ և 2 երեխա)
- Զվարթնոց օդանավակայանի VIP սրահով 5 երկկողմանի թռիչք՝ նախատեսված 2 անձի համար
- 30 կտրոն օդանավակայանի Fast Track-ից օգտվելու համար
Մրցույթի մասնակիցները յուրաքանչյուր հանրագումարային 500,000 ՀՀ դրամի/ համարժեք արտարժույթի անկանխիկ գործարքի դիմաց կստանան անհատական կոդ: Մրցույթում հաղթողները կորոշվեն Կոնվերս Բանկի ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերի ընթացքում՝ քարտապանին տրամադրված անհատական կոդերից պատահական ընտրության միջոցով:
Բանկում նշել են, որ զուգահեռաբար Visa Premium քարտապանները կօգտվեն Visa վճարահաշվարկային համակարգի հետաքրքիր և տարաբնույթ առաջարկներից, ինչպես նաև պրեմիում քարտապանների համար Բանկի եզակի առաջարկից:
«Կոնվերս Բանկի պրեմիում քարտերը մրցակցային մեծ առավելություն ունեն Հայաստանում: Բանկը միակն է, որի պրեմիում քարտապան հաճախորդները, վճարելով ընդամենը 100 դրամ մուտքի վճար, մինչև 14 տարեկան երկու երեխայի հետ կարող են անսահմանափակ օգտվել Զվարթնոց օդանավակայանի Business Lounge-ից»,-ասել են Բանկում:
Մանրամասները՝ conversebank.am, 010-511-211
Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից: