Շվեյցարիայում հանրաքվեի են դրել արևային էներգիայի հարցը
ЭкономикаՇվեյցարիայի Վալե կանտոնում հանրաքվեի են դրել արևային էներգետիկայի հարցը։ Որոշելու են՝ արդյո՞ք պետք է արագացնել լեռներում այսպես կոչված արևային ֆերմաների կամ արևային վահանակների պարկերի շինարարությունը և շահագործման հանձնումը։ Բարձրլեռնային գոտիներում տեղադրված արևային վահանակներն ի վիճակի են արտադրել լրացուցիչ էներգիայի ավելորդ ծավալներ, հատկապես ձմեռային պայմաններում։ Նման նախագծերի կողմնակիցները պնդում են, որ բարձր լեռներում տեղադրված արևային վահանակները չափազանց կարևոր են երկրի էներգախնայողության և էներգետիկ անվտանգության համար։
Նախագծերը նույնիսկ հակառակորդներ ունեն, որոնք առաջին հերթին բնապահպանական շարժումներն են և խմբերը՝ նշելով, որ նման արևային պարկերը լուրջ վնաս են հասցնում փխրուն լեռնային էկո սֆերային։ Իհարկե, սա ընդամենը մեկ նահանգի մակարդակով իրականացվող քվեարկություն է, սակայն կարող է նախադեպային լուրջ որոշում դառնալ Եվրամիության համար։ Հանրաքվեն նախաձեռնել է «Կանաչների կուսակցությունը», «Պրոնատուրա» բնապահպանական ասոցիացիան և ևս 7 կազմակերպություններ, որոնք դեմ են արտահայտվել այս տարվա փետրվարին կանտոնի խորհրդարանի կողմից ընդունված որոշմանը՝ բյուրոկրատական խոչընդոտները վերացնելու և լեռներում արևային վահանակներ տեղադրելու թույլտվությունների արագացման կապակցությամբ։
Բնականաբար բոլոր կազմակերպությունները, որոնք արևային կայանների տեղադրմանն են փորձում հասնել, ունեն իրենց հստակ տնտեսական և քաղաքական փաստարկները։ Մյուս կողմի փաստարկները բացարձակ բնապահպանական են, սակայն ըստ փորձագետների՝ անհրաժեշտ փաստարկներով ու հակափաստարկներով լրացված չեն և ամենայն հավանականությամբ շվեյցարական այս կանտոնի բնակիչները կողմ են արտահայտվելու բարձրլեռնային տարածքներն օգտագործելու հնարավորության համար։ Նման հանրաքվեն էական է նրանով, որ լուրջ օրենսդրական փոփոխություններ կարող է հարուցել ամբողջ Եվրոպայի համար։
Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Նաիրա Մխիթարյան