Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումից անցել է 22 տարի
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր սեպտեմբերի 11-ն է. 2001թ. այս օրը Միացյալ Նահանգների նորագույն պատմության մեջ մտավ որպես մեծագույն ողբերգության օր:
22 տարի առաջ ահաբեկչության հետևանքով Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի երկու երկնաքերների փլատակների տակ զոհվեց շուրջ 3 հազ. մարդ:
Պաշտոնական վարկածով երկնաքերների փլուզման պատճառը առևանգված երկու ինքնաթիռների հարվածն է եղել, որոնք մխրճվել են շենքերի մեջ, բռնկվել, պայթել ու իրենց հետ պայթեցրել կառույցները, երրորդ ինքնաթիռը հարվածել է Պենտագոնին, չորրորդը, թերևս, առևանգիչների ներքին հակասության պատճառով, ընկել է Փենսիլվանիա նահանգի դաշտերից մեկում: Այս ծավալուն ահաբեկչական գործողության պաշտոնական մեղավորը ևս հայտնի էր` «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Ուսամա բեն Լադենը, որը ստանձնել էր ահաբեկչության պատասխանատվությունը: Սակայն բազմաթիվ ամերիկացիներ չհավատացին պաշտոնական այս վարկածին:
Մանրամասներն` այստեղ