Հասարակության մեջ պետք է արթնացնել հավատը իր և ապագայի նկատմամբ․ Սուրեն Պետրոսյան
Политика«Ժողովրադավարական համախմբում» կուսակցությունն իր նախընտրական քայլարշավը շարունակեց Նոր Նորքի 2-րդ զանգվածում։ Քաղաքական թիմի օրակարգում հասարակության մտածելակերպի փոփոխության և ինքնության վերաիմաստավորման հարցն է ։ «Ժողովրրդավարական համախմբում» կուսակցությունն ընտրություններին մասնակցում է միայն քաղաքական տրամաբանությամբ։
Կուսակցության ղեկավար, Երևանի քաղաքապետի թեկնածու Սուրեն Պետրոսյանի համոզմամբ, հասարակությունը կորցրել է հավատը փոփոխությունների և հաղթանակի նկատմամբ, պետք է հասարակության մեջ արթնացնել հավատը իր և ապագայի նկատմամբ։
Ըստ Պետրոսյանի, շատ կարևոր է հասարակության հետ ունենալ անմիջական շփում, հաղորդակից լինել ժողովրդի հետ և հավատ ներշնչել, որից հետո միայն հնարավոր է իրականացնել խորքային փոփոխություններ։
Սակայն օրակարգային փոփոխությունների իրականացման համար, Պետրոսյանի կարշիքով, նախևառաջ անհրաժեշտ է իրականացնել իշխանափոխություն։
Ինչ վերաբերում է ներկա իշխանություններին սատարելուն կամ նրանց հետ համագործակցելուն, քաղաքական թիմի ղեկավարը վստահ է, որ դա անհնար է, քանի որ կան արժեքային խնդիրներ։